72 տարեկանում մահացել է վիրաբույժ, «Հերացի» հիվանդանոցային համալիրի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանը։
Երկարամյա աշխատանքի ընթացքում նա կատարել է շուրջ 50 հազար վիրահատություն: Վերապատրաստվել է Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկաներում
Պարգևատրվել է ՀՀ Մխիթար Հերացու անվան, ԼՂՀ Արիության համար, ՀՀ վարչապետի և Նանսենի մեդալներով։
«Սահակյան ղեկավարած թիմի շնորհիվ մի շարք բարդ ու առաջին հայացքից անհավանական թվացող վիրահատություններ կատարվել են հսկայական աշխատանքի ու փոխադարձ վստահության շնորհիվ: 1984 թվականից Արտավազդ Սահակյանի ղեկավարած թիմի աշխատանքները ներկայացվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Կանադայի, մի շարք այլ երկրների մասնագիտական հավաքների ժամանակ: Պացիենտներն էլ ոչ միայն Երևանից են ու մարզերից, այլև տարբեր աշխարհամասերից:
Պլաստիկ և միկրովիրաբուժության բնագավառում բացառիկ միջամտություններ կատարող վիրաբույժը մասնագիտական երկարամյա աշխատանքի ընթացքում կատարել է շուրջ 50 հազար վիրահատություն:
Խորապես ցավում եմ անդառնալի կորստի կապակցությամբ։ Հանգչիր խաղաղությամբ, կոչումով բժիշկ»,- գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։