Հասարակություն

Տեղի է ունեցել զինծառայողների երդման արարողություն

Տեղի է ունեցել զինծառայողների երդման արարողություն

Դեկտեմբերի 5-ին ՀՀ ՊՆ ուսումնական կենտրոններից մեկում տեղի է ունեցել ՀՀ ԶՈւ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, բարձրաստիճան զինվորականներ, սերժանտների հարազատներ և հյուրեր:

Հանդիսավոր արարողության ժամանակ արհեստավարժ սերժանտների կոչումները շնորհել ու հանձնել են սերժանտական երկրորդ սերնդի զինծառայողները և սերժանտների հարազատները։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական