Հասարակություն

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 6-ին, 7-ի գիշերը, 9-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 8-ին, 9-ի գիշերը, 10-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:

Դեկտեմբերի 6-8-ն Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին արևմտյան է՝ 2-5մ /վ, դեկտեմբերի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 6-ին, 7-ի գիշերը և 9-ին և 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է անձրև։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական