Պատմական պահ․ Մեծ Բրիտանիայի պաշտպանության հարցերով պետնախարար Լորդ Վերնոն Քոքերը պաշտոնապես բացել է Հայաստանում Միացյալ Թագավորության առաջին մշտական պաշտպանության բաժինը: Այս մասին հայտնել է դեսպանությունը։
«Այս կարևոր քայլը արտացոլում է Մեծ Բրիտանիայի երկարաժամկետ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի պաշտպանական կարողություններին, ինքնիշխանությանը և անվտանգությանը»,- ասվում է հայտարարությունում։