Վիեննայում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի 32-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Շվեդիայի միջև երկկողմ, ինչպես նաև Նորդիկ-բալթյան երկրների (NB8) ձևաչափի շրջանակներում արդյունավետ և շարունակական համագործակցությանը։ Կողմերը կարևորել են քաղաքական երկխոսության ընդլայնումը և առկա բազմաշերտ համագործակցության հետագա զարգացումը:
Անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին` ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է հաստատված խաղաղության հետագա ամրապնդումը: Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և վերջինիս կարևոր բաղադրիչ «TRIPP ուղի» ծրագրի մանրամասները:
Մտքեր են փոխանակվել բազմակողմ ձևաչափերի և միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների միջև փոխգործակցության հարցերի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել 2026թ. Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի անցկացման գործում ՀՀ առաջնայնությունները։