Հասարակություն

Հիմնարկի պատասխանատուն կտուգանվի աղբ այրելու համար

Հիմնարկի պատասխանատուն կտուգանվի աղբ այրելու համար

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել.

«Այսօր սոցիալական ցանցում հրապարակված «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցների կողմից աղբի այրման վերաբերյալ տեսանյութի հիմքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։

Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում, Հյուսիս-հարավ ավտոմայրուղու հարակից տարածքում կենցաղային և սպառման թափոններ այրող «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցների սանմաքրման խմբավար-պատասխանատու անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որի հիմքով կնշանակվի վարչական տուգանք՝ 200.000 ՀՀ դրամի չափով»

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական