Հասարակություն

2024-ի սեպտեմբերից ՀՀ-ում կարմրուկի տեղական դեպքեր չեն գրանցվել

2024-ի սեպտեմբերից ՀՀ-ում կարմրուկի տեղական դեպքեր չեն գրանցվել

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ՀՀ-ում կարմրուկի տեղական դեպքեր չեն գրանցվել 2024 թվականի սեպտեմբեր ամսից:

«Պլանային պատվաստումներում բարձր ընդգրկվածությունը, ինչպես նաև համաճարակաբանական ցուցումով իրականացված պատվաստումները նպաստեցին իրավիճակի կայունացմանը։

Կարմրուկը սուր վարակիչ հիվանդություն է։
Այն փոխանցվում է մարդուց մարդուն օդակաթիլային ճանապարհով։

Կարմրուկով վարակված մեկ անձը կարող է վարակել 10 չպատվաստված մարդուց 9-ին՝ սերտ շփման ժամանակ:

Գաղտնի շրջանի տևողությունը 7-23 օր է, միջինը 10-14 օր։

Կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է:

Հայաստանի Հանրապետությունում Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսվում է երկու դեղաչափ»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական