Հասարակություն

Ցանկանում էր ինքնասպանության գործել՝ նետվելով Հաղթանակ կամրջից

Ցանկանում էր ինքնասպանության գործել՝ նետվելով Հաղթանակ կամրջից

Դեկտեմբերի 5-ին, ժամը 10։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանության գործել՝ նետվելով Երևան քաղաքի Հաղթանակ կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ հոգեբանը:

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը, տեղափոխել անվտանգ տարածք և հանձնել ոստիկանության ու շտապօգնության աշխատակիցների հսկողությանը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական