Հասարակություն

Օնէքսը նաև 2025 թ-ի բացարձակ առաջատարն է

Օնէքսը նաև 2025 թ-ի բացարձակ առաջատարն է

2025 թ-ի հունվար-նոյեմբեր ամիսներին 3-րդ երկրներից ՀՀ ներմուծված առաքանիների 58%-ը առաքել է Օնէքս ընկերությունը՝ շուրջ 3.6 մլն առաքանի։ 42%-ն առաքել են ոլորտի մյուս բոլոր 40-ից ավել պետական և մասնավոր ընկերությունները միասին՝ շուրջ 2.6 մլն առաքանի:

«Մեր միջազգային թիմն արդեն 700 հոգուց ավել է, որից մեծ մասը ՀՀ-ում է, իսկ մյուսները՝ Վրաստանում, ԱՄՆ-ում, ՌԴ-ում և Չինաստանում։

Ցանկանում ենք նաև ընդգծել՝  2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարած 825 մլն դրամ հարկերով համարվում ենք ոլորտի մասնավոր ընկերությունների մեջ առաջատարը՝ գերազանցելով երկրորդ տեղում գտնվող ընկերությանը շուրջ 2․3 անգամ։

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ընկերության շրջանառության ծավալները աճել են 18%-ով»,- ասել է Օնէքսի համահիմնադիր-տնօրեն Սամվել Մարտիրոսյանը՝ հավելելով,- «Շնորհակալ ենք մեր օգտատերերին վստահության համար, որոնց թիվը միայն ՀՀ-ում գերազանցում է 600 000-ը»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
3
գնահատական