Հասարակություն

Պոլիտեխնիկում փոփոխությունները տեսանելի և շոշափելի արդյունքներ են տալիս․ Տիգրան Ավինյան

Պոլիտեխնիկում փոփոխությունները տեսանելի և շոշափելի արդյունքներ են տալիս․ Տիգրան Ավինյան

Վերջին տարիներին Պոլիտեխնիկում տեղի ունեցող փոփոխություններն իրապես տեսանելի և շոշափելի արդյունքներ են տալիս, որոնք, վստահաբար նպաստելու են ուսանողների գիտելիքների և հմտությունների զարգացմանը: Այս մասին սոցցանցի իր էջերում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ կից ներկայացնելով տեսանյութ։ 

«Պոլիտեխնիկի ռազմավարության առանցքային ուղղություններից են ոչ միայն մասնագիտական կրթության բարելավումը, այլ նաև խորացված անգլերեն լեզվի ամբիոնի ստեղծումը, ինչպես նաև TOEFL iBT, GRE և IELTS (International English Language Testing System) պաշտոնական քննական կենտրոնների հիմնումը։

Քննական կենտրոնները կահավորված են գերժամանակակից տեխնիկայով և ստեղծված են այնպես, որ յուրաքանչյուր մասնակից կարողանա քննությունը հանձնել հարմարավետ և արդյունավետ պայմաններում։ Այսօր Պոլիտեխնիկն առաջարկում է միջազգային մակարդակի բարձր որակավորում ստանալու հնարավորություն՝ բացելով նոր դռներ մասնագիտական զարգացման համար»,- գրել է քաղաքապետը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական