Հասարակություն

Փլուզման ռիսկի հետևանքով Շիրակի փողոցում երթևեկության փոփոխություններ են կատարվել

Փլուզման ռիսկի հետևանքով Շիրակի փողոցում երթևեկության փոփոխություններ են կատարվել

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Շիրակի 1/68 շենքում տեղի ունեցած փլուզման, ինչպես նաև շինության հետագա փլուզումը կանխելու և հնարավոր վտանգները նվազագույնի հասցնելու նպատակով բեռնատարների մուտքը ժամանակավորապես արգելվում է հետևյալ ուղղություններով․

Շիրակ–Արարատյան փողոցների խաչմերուկից դեպի Շիրակ–Շարուրի փողոցների խաչմերուկ (այդ թվում նաև՝ հետադարձ ուղղությամբ),
Շենքի տեխնիկական վիճակից բխող հնարավոր ռիսկերից խուսափելու համար բեռնատարների վարորդներին հորդորում ենք նախապես շրջանցել Շիրակի փողոցը նաև՝
Շիրակ–Հյուսիս–Հարավ ավտոմայրուղուց մուտք գործելիս,
Արտաշիսյան–Բագրատունյաց փողոցների խաչմերուկից դեպի Արտաշիսյան–Շիրակ փողոցների խաչմերուկ երթևեկելիս։

ՆԳՆ ոստիկանությունից խնդրում են ցուցաբերել զգոնություն, պահպանել սահմանափակումները՝ ապահովելով տարածքի անվտանգությունը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական