Հասարակություն

Ուսուցիչների աշխատավարձերը հետ իջեցնելը բացառում եմ. վարչապետ

Ուսուցիչների աշխատավարձերը հետ իջեցնելը բացառում եմ. վարչապետ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ կամավոր ատեստավորված ուսուցիչների խրախուսման համար 2025 թվականին կուղղվի ավելի քան 10 մլրդ դրամ։ Ըստ նրա՝ պլանավորված էր շուրջ 8 մլրդ 673 մլն 771 հազար 400 դրամ: Սակայն իրենք այժմ առաջարկում են այդ գումարն ավելացնել ևս շուրջ 2,16 մլրդ դրամով։

«2018 թվականից ի վեր ուսուցիչների ֆոնդն էլ զգալիորեն աճել է 2025 թվականի նկատմամբ, և միայն ուսուցիչների վարձատրության ֆոնդը 37 մլրդ դրամով աճ է գրանցել 2018-ի համեմատությամբ, ինչը նշանակում է, որ 67 տոկոս աճ ունենք 2018-ի նկատմամբ: Միայն կամավոր ատեստավորման համակարգը 10 մլրդ դրամ հատկացում է ստանում այս տարի»,- ասել է նա:

Նախարարի խոսքով, 2026թ. պետբյուջեով արդեն միայն ուսուցիչների խրախուսման ծրագրերին ավելի քան 20 մլրդ դրամ է հատկացվելու. այս գումարը հաշվարկված է առանց աշխատավարձային ֆոնդի։

«Հետագա փուլերում ուսուցիչներն ատեստավորման միջոցով իրենց աշխատավարձն ավելացնելու հնարավորություն կունենան։ Մենք ուսուցիչների աշխատավարձերը հետ իջեցնելու պլաններ չունենք, ուղղակի բացառում եմ դա»,- ասել է վարչապետը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական