Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն ոչինչ ավելի մեծ վնաս չի հասցնում, քան Կտրիճ Ներսիսյանի ներկայությունը։
«Ես կարծում եմ՝ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն ոչինչ ավելի մեծ վնաս չի հասցնում, քան Կտրիճ Ներսիսյանի ներկայությունը։ Ես նրա հետ շփվելու և խոսելու բազմաթիվ առիթներ եմ ունեցել, և հենց այդ խոսակցություններից էլ է իմ այդ համոզմունքը»,- շեշտել է վարչապետը՝ հավելելով, որ Կտրիճ Ներսիսյանի ներկայությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում աղետալի վնաս է հասցնում։