Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունեց ՀՀ–ի և ԱՄԷ–ի վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին որոշումը։
Ըստ կառավարության որոշման՝ հայտարարվում է, որ կողմերից յուրաքանչյուրը ճանաչում է մյուսի այն քաղաքացիներին տրամադրված վավեր վարորդական վկայականները, որոնք ժամանում են ոչ բնակության նպատակով՝ պայմանով, որ վարորդական վկայականի տնօրինողը բավարարում է հուշագրով սահմանած նվազագույն տարիքի հետ կապված պահանջները։
Իսկ բնակության նպատակով ժամանող քաղաքացիների դեպքում հուշագրի յուրաքանչյուր կողմ մյուս կողմի տրամադրած վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձին ազատում է դրա հետ կապված տեսական և գործնական քննություններից։