Հասարակություն

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ժամկետային զինծառայողների արձակուրդների տևողությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ժամկետային զինծառայողների արձակուրդների տևողությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ-ում հայտարարել է, որ ժամկետային զինծառայողների համար արձակուրդը դարձել է 21 օր՝ թիկունքային զորամասերում։

«Ընդունել ենք օրենքի նախագիծ, որը թույլ է տալիս ժամկետային զինծառայողների համար արձակուրդը դարձնել 21 օր՝ թիկունքային զորամասերում, և 30 օր՝ սահմանային ծառայություն իրականացնող զինծառայողների համար»,- ընդգծել է Սուրեն Պապիկյանը։

Անդրադառնալով ԶՈՒ-ի համալրմանը՝ նախարարը շեշտել է, որ այն սկսվելու է 2025 թ. հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով զինվորական ծառայություն են իրականացնելու 2025 թ. ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։

«Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թ. հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա»,- ընդգծել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական