Հասարակություն

Պատարագների գնում եմ այնտեղ, որտեղ Կտրիճ Ներսիսյանի անունը չի հնչում. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պատարագների գնում եմ այնտեղ, որտեղ Կտրիճ Ներսիսյանի անունը չի հնչում. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ինքը մասնակցում է միայն այն պատարագներին, որտեղ չի հնչում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը։

«Երբ ես մտադիր եմ մասնակցել պատարագի, մենք նախապես խնդրում ենք հաշվի առնել այն փաստը, որ մենք Կտրիճ Ներսիսյանին կաթողիկոս չենք համարում։ Մի դեպքում դա կարող է ծանոթ լինել՝ օրինակ՝ ԱԱԾ աշխատակից, մյուս դեպքում՝ ընդհանրապես որևէ տեղ աշխատող չլինել»,- շեշտել է վարչապետը՝ նշելով, որ երբեմն կարող է լինել իր աշխատակիցը, և դա կախված է նրանից, թե ով ում է ճանաչում և ինչ անձնական կապեր ունի։

Վարչապետի խոսքով՝ այդտեղ ԱԱԾ-ն և մյուս ինստիտուտները կապ ունեն այնքանով, որքանով որևէ մեկը մյուսին ճանաչում է. «Այնպես չէ, որ քահանանաները պետական մարմինների հետ շփվում են միայն իմ պատարագ գնալու առիթով։ Շատ մի՛ նեղվեք այդ փաստից»։

Իսկ թե ինչու չի ցանկանում, որ այդ անունը հնչի, վարչապետը նշել է, որ նա պետության անվտանգության սպառնալիք է։

Փաշինյանը նաև խոսել է հոգևորականների սոցիալական վիճակից, ասելով. «Եկեղեցին գտնվում է աղետալի վիճակում, բազմաթիվ հոգևորականներ ուղղակի ապրում են չքավորության եզրին, մինչդեռ մի այլ խումբ հոգևորականներ շատ մեծ հարստություններ ունեն»։ Նա կարևորել է սոցիալական երաշխիքների ներդրումը, նաև՝ բարեվարքության ինստիտուտը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական