Հասարակություն

«Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանի տարածքում գտնվող հողամասը կվերադարձվի

«Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանի տարածքում գտնվող հողամասը կվերադարձվի

Գառնիի 0,11 հա մակերեսով հողամասը՝ քարերի սիմֆոնիայի տարածքում գտնվող հողամասը նվիրաբերվում է ՀՀ-ին:

ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հայտնել է, որ Կոտայքի մարզի դատախազը գրությամբ դիմել էր ՏԿԵՆ-ի պետական գույքի կառավաման կոմիտե՝ տեղեկացնելով, որ դատախազության կողմից ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Կոտայքի մարզի Գառնի համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասի նկատմամբ գրանցվել է համայնքի, ապա՝ քաղաքացու սեփականության իրավունք: Միջնորդագրի քննարկման արդյունքում գույքի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը: Ըստ այդմ՝ կառավարության որոշմամբ առաջարկվում է ընդունել գույքի նվիրատվությունը ՀՀ-ին, և գույքն ամրացնել ՇՄՆ-ին՝ հետագա ապօրինի օտարումը կամ այլ խախտումները բացառելու նպատակով:

 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
3
գնահատական