Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. Radar Armenia-ին տեղեկացրին Քննչական կոմիտեից։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից)։ Կատարվում է նախաքննություն»,- հայտնել են կոմիտեից։