Հռոմի պապ Լեւոն 14-րդը Լիբանան կատարած այցի ընթացքում հանդիպել է Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ։ Ինչպես հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, Արամ Ա կաթողիկոսը մասնակցել է նաև Հռոմի պապի մատուցմամբ Սուրբ և անմահ պատարագին։
Լիբանան կատարած այցի ընթացքում Հռոմի պապը հանդիպել է Լիբանանի կրոնական փոքրամասնությունների առաջնորդների հետ, կոչ է արել նրանց միավորվել՝ վերականգնելու երկիրը հակամարտությունից, քաղաքական ցնցումների և տնտեսական ճգնաժամից հետո։