Դեկտեմբերի 3-ին, ժամը 16։26-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհի 29-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Amico մակնիշի բեռնատարը ճանապարհի երթևեկելի հատվածում կողաշրջվել է: Փրկարարներն ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: