Հասարակություն

Շուտով կլինեն առանձին կահավորված պատժախցեր և տեսախցիկներ. Գալյան

Շուտով կլինեն առանձին կահավորված պատժախցեր և տեսախցիկներ. Գալյան

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ճեպազրույցում խոսել է քրեակատարողական հիմնարկում արձանագրված մահերի մասին՝ նշելով, որ դրանք ունեն տարբեր դրդապատճառներ։

«Յուրաքանչյուր մահի դեպքում խնդիրը տարբեր է։ Ունենք ինքնասպանություն, ֆիզիոլոգիական մահեր, որոնք արձանագրվում են առողջության հետ կապված որևէ խնդրից».-ասել է Սրբուհի Գալյանը։

Նրա խոսքով՝ այժմ տարբեր ուղղությամբ են աշխատում. «Ինքնասպանություն կատարող անձանց դեպքերը փորձում ենք կանխել՝ շուտով ունենալով առանձին կահավորված պատժախցեր, որոնցում կլինի փափուկ կահույք և ավելի քիչ հնարավորություն՝ ֆատալ ելքով արարքներ կատարելու, և կլինեն տեսախցիկներ, որոնք կհսկեն նրանց»,-ասել է նախարարը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական