Հասարակություն

Հայտնաբերվել են փայտանյութ ապօրինի տեղափոխելու 105 դեպք

Հայտնաբերվել են փայտանյութ ապօրինի տեղափոխելու 105 դեպք

Շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտումը շարունակում է մնալ ՆԳՆ ոստիկանության ուշադրության կենտրոնում։ Պարեկային ծառայության աշխատակիցներն էլ իրենց հերթին են աջակցում այս պայքարին՝ իրենց լուրջ ներդրումն ունենալով գործին։

«Այս օրերին հատկապես ակտիվ է պայքարը ապօրինի ծառահատումների դեմ։

Հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 1-ը պարեկային ծառայության աշխատակիցները հանրապետության ողջ տարածքում ստուգել են փայտ տեղափոխող 1233 տրանսպորտային միջոց. հայտնաբերվել է փայտանյութ ապօրինի տեղափոխելու 105 դեպք, նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Ոստիկանությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել նաև էկլոգիական բոլոր խնդիրները:

Կրկին դիմում ենք մեր քաղաքացիներին․ շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները վտանգում են նաև կենդանական ու բուսական աշխարհի ինքնավերականգնումը, ինչը կարող է հանգեցնել իրապես աղետալի հետևանքների»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական