Հանրապետության տարածքում դեկտեմբերի 4-6-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկն առանձին շրջաններում, 8-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:
Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-ին և 8-ին կնվազի 2-5 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 4-6-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան ժամերին, 8-ին սպասվում է անձրև։