Հասարակություն

Թռիչքներ կիրականացվեն Երևան-Վիեննա-Երևան երթուղով

Թռիչքներ կիրականացվեն Երևան-Վիեննա-Երևան երթուղով

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ FLYONE ARMENIA ավիաընկերությունը 2026թ. ապրիլի 3-ից մեկնարկելու է Երևան-Վիեննա-Երևան երթուղով չվերթերը:

Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական