Հասարակություն

Համաներում դեռ չի ակնկալվում․ Գալյան

Համաներում դեռ չի ակնկալվում․ Գալյան

Համաներում դեռ չի ակնկալվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Դա չի նշանակում, որ պետությունը քայլեր չի ձեռնարկում անազատության մեջ գտնվող անձանց ազատ արձակելու գործիքակազմերը կատարելագործելու ուղղությամբ։ Խոսքը պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի մասին է։

Կցանկանայի նշել, որ այս թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ այս գործիքի կիրառմամբ պատժից ազատվել է 151 անձ։ Ինչ վերաբերում է կատարելագործման ուղղություններին, ապա մենք կատարելագործում ենք անձանց գնահատման բալային համակարգը՝ կենտրոնանալով անհատականացման մոտեցման վրա։

Սա նշանակում է, որ քրեակատարողական ծառայողները և պրոբացիայի ծառայողները պետք է ավելի լավ աշխատեն, որպեսզի ավելի լավ և ճիշտ գնահատեն անձի դրսևորած վարքագիծը պատիժը կրման ընթացքում, նրա վերասոցիալականացման աստիճանը և պատրաստ լինելու աստիճանը վերադառնալ դեպի մեր հասարակություն։

Ուրախությամբ պետք է նշեմ նաև, որ այսօր նախագահի հրամանագրով ներում է շնորհվել Արմավիր քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալներից մեկին։ Հուսով եմ, որ այս պրակտիկան ևս կլինի շարունակական»,- նշել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական