ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում խոսել է աղքատության խնդրի մասին՝ շեշտելով՝ կա աղքատության խնդիր։
«Բայց ժամանակն է, ի վերջո, որ մենք առերեսվենք և արձանագրենք դրա պատճառները։ Հայաստանում այլևս աղքատության պատճառը այն չէ, որ աշխատատեղ չկա, այլ աղքատություն կա միայն աղքատ չլինելու հմտությունների բացակայության կամ սակավ լինելու պատճառով»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ 2018թ.-ից որդեգրել են այն ռազմավարությունը, որ աղքատությունը հաղթահարելու ձևը աշխատանքն է. «Կան մարդիկ, որ աշխատում են, բայց շարունակում են աղքատ մնալ, ինչու՞։ Քանի որ այստեղ ևս վերոնշյալ պատճառն է»,-շեշտել է նա։