Հասարակություն

Մերձավանում ավտոմեքենա է այրվել

Մերձավանում ավտոմեքենա է այրվել

Դեկտեմբերի 3-ին, ժամը 08։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արվամիրի մարզի Մերձավան գյուղում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։35-ին, մարվել՝ 08:54-ին։ Այրվել է «Hyundai» մակնիշի ավտոմեքենան։

Նկարը՝ shamshyan.com-ի

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական