Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են.
«Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 9։10-ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի, Անիի, Հրազդանի տարածաշրջաններում և Միրաքից դեպի Արագած ավտոճանապարհին թույլ ձյուն է տեղում, իսկ Մասիսի տարածաշրջանում՝ թույլ անձրև։
Վարդենյաց լեռնանցքում և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհները սպասարկող ընկերություններն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ»: