Հասարակություն

Հայտնի է՝ քաղաքացիները որքան են վճարելու առողջապահական ապահովագրության համար

Հայտնի է՝ քաղաքացիները որքան են վճարելու առողջապահական ապահովագրության համար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-ում ներկայացրել է առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի մասին նախագծերը։ Նա հայտնել է թե, որ խմբերը որքան են վճարելու ապահովագրության համար։

Նրա խոսքով՝ 200-500 հզ․ դրամ ստացող անձինք պետք է վճարեն տարեկան 129600 դրամ, որը ամսական կազմում է 10800 դրամ և վճարումը կատարվելու է ամսական կտրվածքով։

«Հաջորդը ֆիզիկական հայտարարագրման համակարգի շրջանակում սոցիալական կրեդիտների ետվերադարձն է։ Այսինքն, վճարված եկամտահարկից պետությունը վերադարձնում է գումար առողջության համար»,-նշել է նախարարը։

Ըստ նրա՝ 500000-1000000 դրամ աշխատավարձ ստացողները վճարելու են 8500 դրամ։ Իսկ 1000000 դրամ ստացողները ևս շարունակելու են վճարել 15000 դրամ։ 

Նախարարը նաև նշել է, որ նախատեսվում է համընդհանուր ապահովագրության համակարգը ներդնել 3 տարվա ընթացքում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական