Հասարակություն

ԵՄ-ն 15 մլն եվրո է տրամադրում Հայաստանին

ԵՄ-ն 15 մլն եվրո է տրամադրում Հայաստանին

ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ-Հայաստան համագործացությունը գնալով լավանում է: «Այսօր նոր ռազմավարական օրակարգ ենք ընդունել: ԵՄ-Հայաստան գործընկերության համար սա ընդհանուր հավակնություն է բազմաթիվ այլ ոլորտներում աշխատելու համար»,- ասել է նա։

«Աջակցում ենք ձեր բարեփոխումներին, որոնք ուղղված են նաև Հայաստանի տնտեսության դիֆերսիֆիկացիային: Մենք նաև համագործակցելու ենք վիզայի ազատականացման և անվտանգության ոլորտում: Դեկտեմբերին 27 արտգործնախարարների հետ հանդիպում ենք ունենալու, Ձեզ հրավիրում եմ այդ հանդիպմանը: Խոսելու ենք Հայաստանի դիմակայնությանը և ընտրություններին վերաբերող հարցերի մասին»,- ասել է նա:

Ըստ Կալասի՝ «Այսօր ես հայտարարում եմ 15 մլն եվրոյի մասին, որն ուղղվելու է խաղաղությանը և ավելի դիմակայուն Հայաստանին: Մի քանի նախաձեռնություններ են իրականացվելու՝ ականազերծման գծով վերապատրաստում, սարքավորումներ են տրամադրվելու»:

Նա նշել է, որ Հայաստանը նաև այլ մարտահրավերներ ունի. «Ռուսաստանը և իր պրոքսիներն ապատեղեկատվական արշավներ են իրականացնում Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Մենք տեսնում ենք նույն ցանցերը, որոնք օգտագործվել են Մոլդովայում, շատ ակտիվ աշխատել են Մոլդովայում: Այսինքն՝ սցենարը նույնն է: ԵՄ ֆինանսավորումը կօգնի հայնտաբերել և արձագաքնել արտասահմանյան ազդեցությունները»,- ասել է նա:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական