Հասարակություն

Նախարարին ներկայացվել են հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, որակին վերաբերող հարցեր

Նախարարին ներկայացվել են հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, որակին վերաբերող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի այցերը Հայոց ցեղասպանության հուշահամալիր շարունակվում են:

Հերթական այցի ընթացքում նախարարին ներկայացվել են հիմնանորոգման, վերականգնման և բարեկարգման աշխատանքների ընթացքին, որակին և ժամկետներին վերաբերող հարցեր:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է իրականացվող աշխատանքների կարևորությունը՝ շեշտելով, որ անհրաժեշտ է խստորեն պահպանել հաստատված նախագծով սահմանված պահանջները, շինարարական աշխատանքների կատարման մասնագիտական բարձր չափանիշները։

Այցի ընթացքում նախարարին ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական