ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացնում է․
«Հայաստանում նկատելի է սեզոնային վիրուսների ակտիվացում: Շրջանառվում են գրիպ A(H3N2) տիպի վիրուսները. ախտանշաններն են` բարձր ջերմություն (39 - 40C), հազ, քթահոսություն, մկանահոդացավ: Շրջանառվում են նաև ռինո-, բոկա-, ադենովիրուսներ և պարագրիպի հարուցիչները։
Սուր շնչառական վարակների սեզոնին ԿԳՄՍ-ի հետ համատեղ նախադպրոցական ու դպրոցական հաստատություններում ներդրվել է «համաճարակային ֆիլտր», որի սահմանաչափը գերազանցելու դեպքում ուսուցումն անցնում է հեռավար ձևաչափի։
Գրիպի լավագույն կանխարգելումը պատվաստումն է, որը նվազեցնում է հիվանդանալու հավանականությունը, թեթևացնում է հիվանդության ընթացքն ու բարդությունները։ Պատվաստվեք այսօր՝ պաշտպանելով ձեզ և շրջապատին»։