«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տեղեկացնում է․
«Հարգելի քաղաքացիներ, ֆեյսբուքյան որոշ օգտատերեր հերթական կեղծիքն են տարածել համացանցում, թե իբր մայրաքաղաքում հաստաբուն ծառեր են հատվել: Քանի որ ստահոդ լուրն արդեն տարածվում է սոցցանցի օգտատերերի շրջանում, հարկ ենք համարում տեղեկացնել, որ հրապարակված նկարը 2017 թվականի է, իսկ ծառերը հատվել էին Դավթաշեն վարչական շրջանում:
Կազմակերպությունը դիմելու է ոստիկանություն ակնհայտ կեղծիք տարածողի ինքնությունը պարզելու և պատասխանատվության ենթարկելու համար: Տեղադրում ենք նաև տեսանյութեր, որոնք փաստում են 2017 թվականին կատարված ծառահատման դեպքը»,- ասվում է հաղորդագրությունում: