Հասարակություն

Ապահովագրությունը չի ծածկի քաղաքացու բոլոր բժշկական պահանջները․ Ավանեսյան

Ապահովագրությունը չի ծածկի քաղաքացու բոլոր բժշկական պահանջները․ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԱԺ-ում խոսելով  առողջության համընդհանուր ապահովագրության մասին, ընդգծել է, որ այն չի ծածկելու քաղաքացու բոլոր բժշկական պահանջները․

«Ապահովագրությունը համընդհանուր է, ներառելու է Հայաստանի բոլոր քաղաքացիներին, բայց չի ծածկելու յուրաքանչյուր անհատի առողջապահական ողջ կարիքները։ Այն ուղղված է հիմնական հիվանդացության և մահացության բեռ հանդիսացող վիճակների ու հիվանդությունների մեղմմանը և դրանց բուժման լավագույն արդյունքների ապահովմանը»,- ընդգծել է Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ որևէ երկրի բազային ապահովագրական փաթեթ չի կարող ընդգրկել մարդու բոլոր առողջական կարիքները․ «Մենք չենք խոստանում չիրագործվող բաներ։ Մեր նպատակն է, որ յուրաքանչյուր քաղաքացի կյանք փրկող և հաշմանդամությունը կանխող առաջնային ծառայությունները ստանա հասանելի ձևով»,-շեշտել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական