«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում և Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սառնակունք բնակավայր թույլ ձյուն է տեղում, իսկ Ախուրյանի տարածաշրջանում՝ թույլ անձրև։
«Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։