Հասարակություն

Տեսագրությունները կեղծիք են. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տեսագրությունները կեղծիք են. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հայտարարել է, որ որևէ գործողություն, սպառնալիք, տեղեկատվական տեռոր չի կարող իրեն ստիպել անելու մի բան, որը ավելի մեծ մեղք է, քան այն, ինչ-որ նա կարող էր երբևէ արած լինել։

«Փառք Աստծո՝ ես իմ կյանքում չունեմ արած բաներ, որի համար ես կամաչեմ։ Իհարկե, դա չի նշանակում, որ անմեղ եմ։ Ասել եմ, որ բազմաթիվ մեղքեր եմ գործել։ Բայց այն վերագրումները, որ կատարվում են ինձ, բացարձակապես կապ չունեն իմ կյանքի հետ»,- ասել է նա՝ հավելելով՝ տեսագրությունները կեղծիք են և սուտ։

Նրա խոսքով՝ ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել տեսագրությունների համար, անգամ Քննչական կոմիտեն. «Նրանք պնդում են, որ դրանք ապօրինի տեսագրություններ են։ Ոչ մեկը չի ասում, որ դա մենք ենք արել, չկա, անտեր տեսագրություն է։ Չկա այս գործով որևէ անձ, որը հաստատի, որ դա այդպես է»,- նշել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ հավելելով՝ եթե ինքը զմայլված լիներ Նիկոլ Փաշինյանով, որևէ թթու խոսքի չէր արժանանա. «Ուրեմն սա ակնհայտ քաղաքական ուղղորդվածություն ունի»,- շեշտել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական