Հասարակություն

ՆԳՆ 4 ծառայող ազատվել է աշխատանքից

ՆԳՆ 4 ծառայող ազատվել է աշխատանքից

Համակարգում կարգապահության և բարեվարքության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը Ներքին գործերի նախարարության որդեգրած սկզբունքներից է: Այդ համատեքստում նախարարությունը պարբերաբար ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները՝ ապահովելով թափանցիկ գործելաոճ։

Կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին: Այն վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը:

Մասնակցել են Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետը, ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորը, ինչպես նաև ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության ութ ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:

Կարգապահական հանձնաժողովը փաստական հանգամանքները վերլուծելուց հետո որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ չորս ոստիկանի նկատմամբ կիրառել՝ «Ոստիկանությունից ազատում», երկու ոստիկանի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը, իսկ երկու ծառայողի մասով քննարկումը հետաձգվել է:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական