Հասարակություն

Ավտոգազալիցքավորմամբ զբաղվող ընկերությունը թաքցրել է 15 մլն դրամի հարկեր

Ավտոգազալիցքավորմամբ զբաղվող ընկերությունը թաքցրել է 15 մլն դրամի հարկեր

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ավտոգազալիցքավորման ծառայություն մատուցող ընկերությունը հարկման հիմք հանդիսացող հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով թաքցրել է ընկերության իրական շրջանառությունը, ինչի արդյունքում պետական բյուջե չի վճարվել խոշոր չափերի հարկեր:

Նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 15 մլն 563 հզր 53 ՀՀ դրամի վնասը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական