Հասարակություն

Չգիտեմ՝ նրանց նկատմամբ շանտաժ կիրառվել է թե ոչ. Արշակ արքեպիսկոպոս

Չգիտեմ՝ նրանց նկատմամբ շանտաժ կիրառվել է թե ոչ. Արշակ արքեպիսկոպոս

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը մեկնաբանել է օրերս մի խումբ եպիսկոպոսների տարածած հայտարարությունը։

«Անկեղծ ասած՝ չգիտեմ նրանց նկատմամբ շանտաժ կիրառվել է թե ոչ։ Բայց ցանկացած սցենարի դեպքում նման կեցվածք որդեգրելը ուղակի դավաճանություն է։ Դավաճանությունը մեր խոստովանությունների մեղքերի ցուցակում չկա արձանագրված որպես մեղք»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ այդ մարդիկ դավաճանել են ոչ միայն Աստծուն, եկեղեցուն, այլև իրենք իրենց. «Այն անձինք, որոնք գործակցության հայտ են ներկայացնում այսօրվա իշխանության հետ՝ նրանք կիսում են նրանց քայքայիչ, պետականաքանդ գործունեության պատասխանատվությունը»,- նշել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական