Հասարակություն

Ուրախ եմ՝ պարոն Ջումայանը հանձն է առնելու այս կենտրոնի կառավարումը. Ավանեսյան

Ուրախ եմ՝ պարոն Ջումայանը հանձն է առնելու այս կենտրոնի կառավարումը. Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱՆ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի թիմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Ջումայանին:

«Ուրախ եմ, որ պարոն Ջումայանը հանձն է առնելու այս կենտրոնի կառավարումը: Մեր առաջնահերթ նպատակներից է, որ կենտրոնը մեր երկրում այս ոլորտի համար դառնա նաև մեթոդական և մասնագիտական ուղղորդիչ դերակատարություն ունեցող հաստատություն: Վստահ եմ, որ պարոն Ջումայանի մասնագիտական փորձն ու հարուստ գիտելիքները կարևոր դեր կունենան կենտրոնի արագ ու արդյունավետ զարգացման գործում»,-նշել է Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել վերջին շրջանում կենտրոնի ղեկավարումն իրականացրած գործընկերներին՝ կառավարման անցնցում ընթացքի համար։

Քննարկվել են նաև կենտրոնի առաջիկա զարգացման ուղղություններն ու ծրագրերը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական