Հասարակություն

Հաշվառման-քննական ստորաբաժանումները կաշխատեն նաև առաջիկա շաբաթ օրերին

Հաշվառման-քննական ստորաբաժանումները կաշխատեն նաև առաջիկա շաբաթ օրերին

Քաղաքացիներին առավել հասանելի ծառայություն տրամադրելու, ծանրաբեռնվածությունը թոթափելու և հերթերից խուսափելու նպատակով՝ ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումները կաշխատեն նաև առաջիկա շաբաթ օրերին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

«Մասնավորապես՝ դեկտեմբերի 6-ին, 13-ին և 20-ին Երևանի և մարզերի հաշվառման-քննական ստորաբաժանումների համար սահմանվել են աշխատանքային օրեր՝ ժամը 9:00-ից մինչև 18:00-ը ներառյալ:

Քաղաքացիները գործարք կատարելու համար կարող են նախապես հերթագրվել Roadpolice.am հարթակի, ինչպես նաև EarlyOne մոբայլ հավելվածի միջոցով և սպասարկվել իրենց հարմար ժամերին։

Քաղաքացիակենտրոն, որակյալ ու հարմարավետ ծառայությունների մատուցումը մշտապես ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում է. այդ ուղղությամբ քայլերը շարունակական են»,- ասված է հաղորդագրությունում:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական