Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվել. Radar Armenia-ն տեղեկացավ գլխավոր դատախազությունից։
«2025 թվականի նոյեմբերի 25-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 436-րդ հոդվածի 1-ին մասով և 549-րդ հոդվածի 3-րդ մասով: Գ. Խաչատուրովի նկատմամբ հայտարարվել է միջպետական հետախուզում: Դատարանը մերժել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, որի դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի»,-ասացին դատախազությունից։