Դեկտեմբերի 1-ին կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:
Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու դեկտեմբերի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:
Խորհրդի որոշմամբ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման տեւողությունը սահմանվել է մինչեւ երեք ժամ:
Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 27 հարց: