Փարաքար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության համար մեղադրվող Գևորգ Հարությունյանի կալանքը երկարաձգվել է. Radar Armenia-ն տեղեկացավ քննչական կոմիտեից։
Հիշեցնենք՝ Մերձավանում դիմակավորված անձը կրակահերթ էր արձակել. զոհվել էին Վալոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը: Սպանության մեղադրանքով կալանավորված են Գևորգ Հարությունյանը, սպանությունը պատվիրելու մեղադրանքով՝ Նարեկ Օհանյանը։