Հասարակություն

Ձմռան առաջին օրը հնարավոր է թույլ անձրև

Ձմռան առաջին օրը հնարավոր է թույլ անձրև

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:

Քամին արևմտյան՝ 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-3-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում՝ էապես չի փոխվի։

Երևան քաղաքում դեկտեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 1-ին հնարավոր է թույլ անձրև։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական