Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը X-ի միկրոբլոգում ցավակցել է Ինդոնեզիայում, Թայլանդում և Մալայզիայում տեղի ունեցած ջրհեղեղների և սողանքների հետևանքով մարդկային կորուստների կապակցությամբ։
«Ցավակցություններ ենք հայտնում աղետի հետևանքով զոհերի ընտանիքներին և մաղթում արագ ապաքինում բոլոր տուժածներին»,- ասված է գրառման մեջ: