Հասարակություն

Բազումի լեռնաշղթայի գագաթին բռնկված հրդեհը մարվել է

Բազումի լեռնաշղթայի գագաթին բռնկված հրդեհը մարվել է

Նոյեմբերի 28-ին, ժամը 16։29-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Սիվաշական թաղամասի վերին հատվածում ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից փրկարար ուժեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։19-ին, մարվել՝ 19։47-ին։ Բազումի լեռնաշղթայի գագաթին այրվել է խոտածածկույթ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական