ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է ՀՀ 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը:
«2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ 2025-ի 10 ամիսներին: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 14.2%-ով կամ շուրջ 294.4 մլրդ դրամով:
2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 2,597.5 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 13.7%-ով կամ 312.6 մլրդ դրամով:
2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 229.7 մլրդ դրամ պակասուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 211.5 մլրդ դրամի դիմաց»։