Վարդենիսում 2 պայմանագրային զինծառայող ծառայողական պարտականությունների կատարման հետ չկապված հանգամանքներում և ծառայողական պարտականություններ չկատարելիս ստացել են վնասվածքներ. Radar Armenia-ին հայտնեցին ՊՆ-ից։
«Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Մնացյալ հանգամանքների ճշտման ուղղությամբ պատկան մարմինները համապատասխան ուսումնասիրություններ են կատարում»,-ասացին նախարարությունից։