Հասարակություն

Կանխվել է Մեղրիում բռնկված հրդեհի տարածումը դեպի մոտակա տներ

Կանխվել է Մեղրիում բռնկված հրդեհի տարածումը դեպի մոտակա տներ

Նոյեմբերի 28-ին, ժամը 06։16-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի քաղաքի Կառուցողների փողոցում տուն է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է 07։26-ին, մարվել՝ 08:51-ին: Այրվել են տան տանիքը (117 քմ) և 2 հարկը գույքով՝ մասամբ․ տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի նկուղային հարկ և մոտակա տներ:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական